«Շախտյորը» երկրորդ հաղթանակը տարավ «Ռեալի» նկատմամբ
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով:
Հիշեցնենք` ուկրաինական թիմը հաղթել էր նաև Մադրիդում՝ առավելության հասնելով 3:2 հաշվով:
Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Շախտյորը» 7 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև «Ռեալը»:
Զիդանի գլխավորած թիմը 3-րդն է խմբում:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր