Շախմատի Հայաստանի առաջնությունների մասնակիցները

Սպորտ 03.02.2021   20:45   48

Հայտնի են դարձել շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակցիների անունները:

Տղամարդկանց Հայաստանի 81-րդ առաջնության մասնակիցներից հայտնի են 9-ը: Նրանք են՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Մյուս 3 շախմատիստների անունները հայտնի կդառնան փետրվարի 5-ին՝ Առաջին խմբի առաջնության ավարտից հետո, փոխանցում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Կանանց Հայաստանի 76-րդ առաջնությանը կմասնակցեն Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:

Մրցաշարերը կմեկնարկեն փետրվարի 15-ին: Բացման արարողությունները տեղի կունենան փետրվարի 15-ին՝ժամը 15։00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Առաջին տուրի պարտիաները կկայանան փետրվարի 16-ին՝ ժամը 15։00։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոններն են Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գևորգյանը:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb