Շատացել են հիվանդանոցներից դուրս գրումները

Իրազեկիչ 24.01.2019   10:32   314

Համաճարակաբանական դիտարկման օրական տվյալների համաձայն` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: 
 Հունվարի 23-ի դրությամբ` նվազել են հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1684: Հիվանդանոցներում հոսպիտալացված է 711 հիվանդ, 91.1%-ը 0-14 տարեկան երեխաներ են: 
 Շատացել են նաև հիվանդանոցներից դուրս գրումները, այսօր դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 87 կանչ: 
 Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: 
 Շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 23-ի դրությամբ` սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 330 երեխա (Երևան՝ 111, մարզեր՝ 219): Բոլորը տուն են ուղարկվել: 
 Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբ, բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին: 



 Պիտակներ
         վարակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon