Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը

Օրենքի ուժով 15.01.2019   11:21   394

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ-ն միջնորդել է  ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ մակագրված է դատավոր Արթուր Մկրտչյանին։

Նշենք, որ նախորդ՝ հունվարի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Դատարանը սակայն մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon