Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

Օրենքի ուժով 15.09.2020   13:23   76

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) շարունակվում է  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Սեպտեմբերի 8-ի նիստն դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը: Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։

Դռնփակ նիստի ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրել։

 



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան և մյուսներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb