Շարունակվում է Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի քննությունը

Օրենքի ուժով 17.01.2019   16:48   358

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ  գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ 
Հիշեցնենք՝ նախորդ նիստին Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին, որը մերժեց այն։  Դատական նիստի ավարտից հետո Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները երթով բողոքի գործողություն էին իրականացրել։



 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon