Շաքարի վտանգավորության մասին

Science News 05.04.2020   20:45   488

Շատ հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել շաքարը՝ պատճառաբանելով, թե այն մեծացնում է քաղցկեղի ռիսկը: 
Հայտնի է, որ ուռուցքների բջիջներն իրապես օգտագործում են մեծ քանակությամբ գլյուկոզա, քանի որ այդ բջիջները շատ արագ են կիսվում, ինչի համար նրանց էներգիայի մեծ ծախս է անհրաժեշտ: 
Իսկ էներգիայի ամենահեշտ և հասանելի աղբյուրը հենց գլյուկոզան է: Սակայն, դա չի նշանակում, որ շաքարը, որը մենք օգտագործում ենք, ուռուցքային բջիջների համար «սնունդ» է հանդիսանում:
Քաղցր ուտելիս անմիջապես գործում է էնդոկրին համակարգը: 
Սկսում է աշխատել ենթաստամոքսային գեղձը՝ արտադրելով ինսուլին հորմոնը, որն էլ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակն ու նպաստում գլյուկոզայի յուրացմանը: Այսինքն՝ շաքարի մակարդակն իջնում է, ուստի այն կարծիքը, թե շաքարը «սնուցում է» ուռուցքները՝ նպաստելով դրանց աճին ու տարածմանը, իրականությանը չի համապատասխանում:
Շատ շաքար ուտելով կարելի է գիրանալ, իսկ, այլ ավելորդ քաշն իրականում սպառնալիք է:
Եթե չարաշահեք քաղցրը, պարզ ածխաջրերը ու դրա հետ մեկտեղ՝ քիչ շարժվեք, ապա կխախտվի կալորիաների ընդունման և ծախսման մեխանիզմը։

կունենաք ավելորդ քաշ, իսկ հետագայում՝ ճարպակալում: 
Ապացուցված է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ քաղցկեղի մինչեւ 13 տեսակի ռիսկի խմբում են: Ըստ վարկածներից մեկի՝ պատճառը հորմոնալ խանգարումներն են, որոնք կարող են առաջանալ ավելորդ քաշի պատճառով: 
Կանանց մոտ նախադաշտանային տարիքում, երբ ձվարանների ֆունկցիան մարում է, էստրոգենների սինթեզը տեղի է ունենում ճարպային հյուսվածքում: Եթե ճարպաբջջանքը շատ է, էստրոգենների մակարդակը կարող է բարձրանալ, իսկ դա, իր հերթին, կարող է մեծացնել կրծքագեղձի, արգանդի եւ այլ օրգանների ուռուցքների ռիսկը: 
Բացի այդ, ճարպակալություն ունեցող մարդկանց մոտ հաճախ է հանդիպում երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ինչը նույնպես հանդիսանում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը մեծացնող գործոն:
Աղբյուրը՝ Aif.ru/Health



 Պիտակներ
         շաքար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon