Շանը սատկեցրել, կապել էր մեքենայից ու քարշ տվել

Պատահարներ 26.03.2021   11:50   63

Մարտի 25-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։ Ըստ տղամարդու բացատրության՝ ժամը 13.00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և սատկեցրել է իր և ընտանիքի անդամների վրա հարձակված փողոցային թափառող շանը։

Մտածելով, որ շունը սատկել է, կապել էր իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ տալով՝ տարել ու թողել էր դաշտում։

Կատարվում է քննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb