«Շամպայնը պահել ենք, որ հաղթանակը նշենք». արցախցիները՝ ապաստարանից

Իրադարձային 15.10.2020   12:02   24

Արցախցիներն ապաստարաններում հաղթանակի սպասումներով են ապրում։

Քաղաքացիներից մեկն էլ նշում է՝ ամեն մի զոհի, ամեն մի վիրավորի համար սիրտները ցավում է, յուրաքանչյուր զոհն իրենց երեխան է։

«Մենք մինչև վերջ կմնանք այստեղ, ոչ մի տեղ չենք գնալու, որպեսզի սահմանին սարի պես կանգնած զինվորին ոգևորենք։ Այստեղ ապրում ենք մի մեծ ընտանիքով, մեկը մյուսի հանդեպ ուշադիր, համերաշխ»,- վրա է բերում մեկ ուրիշ արցախցի։

Նրանք միաբերան շեշտում են՝ մինչև հիմա ասել ենք՝ հաղթելու ենք, հիմա ասում ենք՝ հաղթել ենք.

«Շամպայնը պահել ենք, որ հաղթանակը նշենք»։

Մանրամասները՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում։



 Պիտակներ
         ապաստարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb