Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին

Տեսանկյուն 05.11.2019   16:41   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Լիբանանում ստեղծված իրավիճակը և անդրադարձել հնարավոր զարգացումներին: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ համալիբանանայն պայմանավորվածությամբ  ճանապարհային քարտեզ  պետք է ճշտել,  որը Լիբանանը կառաջնորդի նոր տեսլականի:

«Լիբանանյան իրավիճակը  թևակոխում է նոր փուլ․ թե՛ ցուցարարները,  թե՛ պետական շրջանակները պահանջում են շուտափույթ նոր կառավարության կազմություն։

Ըստ երկրի  սահմանադրության, նախագահը խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո կնշանակի վարչապետ։ Բողոքարկու զանգվածի պահանջը ապակուսակցական սեղմ կառավարություն է, որը բաղկացած կլինի պրոֆեսիոնալներից։ Փակ-բաց փոփոխակի իրավիճակներով հատկանշվող ճանապարհներով, երկիրը փորձում է վերադառանալ բնականոն կյանքի։ Հանգուցալուծումը դեռևս չի երևում, այդ պատճառով նաև հետագա իրադարձությունները կանխատեսելի չեն»,- ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ հանգուցալուծումների համար անհրաժեշտ է բանակցել և ճշտել հանգրվանները։ «Առ այս պահը չի ձևավորվել, գոնե պաշտոնապես, ցուցարարների անունից լիազորություն ունեցող մարմին, որը վարի բանակցություններ։ Չի բացառվում, որ հրաժարական տված վարչապետը վերանշանակվի, բայց դա կախված է հիմնական ուժերի միջև կայանալիք համաձայնությունից։ Համալիբանանյան պայմանավորվածությամբ ճանապարհային քարտեզ  պետք է ճշտել՝ որ Լիբանանը առաջնորդի նոր տեսլականի»,- նշեց Շահան Գանտահարյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լիբանան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon