Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

Իրադարձային 06.12.2019   15:38   356
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման գործընթացը՝ դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:    

Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք, վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է ավելի քան 60 մլն դրամ:

4-րդ դասի բեռնատար միջանկյալ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է ավելի քան 360 գնացք, բեռնաթափման տարեկան ծավալը կազմում է 4000 տոննա: Կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր: 

Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: 2017-ին նման ծրագիրն ավարտվել է «Կարմիր Բլուր» կայարանում (արժեքը՝ 57,5 մլն դրամ), 2018-ին՝ «Զոդ» կայարանում (արժեքը՝ 52 մլն դրամ): Բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես սեփական ուժերով, ինչը  փաստում է Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների բարձր որակավորումը: Տարեկան երկաթուղին տարբեր ոլորտների մասնագետների ուսուցմանն ուղղում է 40 – 50 մլն դրամ: 

ՀԿԵ-ի գործունեության ընթացքում Հայաստանի երկաթուղում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 9 հենակետ: 2008 թվականից ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի սարքավորումների արդիականացմանը Հարավկովկասյան երկաթուղին ուղղել է ավելի քան 3,5 մլրդ դրամ: 

Երկաթուղային ենթակառուցվածքի և օբյեկտների վերակառուցումը, երկաթուղային ձեռնարկությունների վերականգնումը, գծային տնտեսության արդիականացումը և անվտանգության մակարդակի կատարելագործումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատանքի առաջնահերթություններից են: 2008 թվականից վերականգնվել են Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոները, վերանորոգվել և վերակառուցվել են 55 խոշոր արհեստական կառույցներ, 482 կմ գիծ, 54 գծանց, խոշոր կայարանները, այդ թվում ուղևորատար համակարգի 48 շենք և շինություն, կայարանային համակարգի 70 շենք և շինություն: 

2008 - 2019 թթ. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմել են 120 մլրդ դրամ: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն



 Պիտակներ
         կայարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon