ԿԲ շաբաթական ամփոփ տվյալներ

Իրազեկիչ 19.01.2019   11:01   493

Հունվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 102,272,028 ԱՄՆ դոլար 485.46դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,146,497 ԱՄՆ դոլար 486.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,279,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 486.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայաստանի Ֆոնդային Բորսայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,650,105 եվրո 553.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,942,283 եվրո 557.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,620,759,403 ՌԴ ռուբլի 7.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 469,155,144 ՌԴ ռուբլի 7.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.6 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն



 Պիտակներ
         Կենտրոնական բանկ, ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon