Սերը որպես հիվանդություն

Science News 05.10.2020   20:00   3089

Ավստրիացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացությանը, որ սերը հոգեկան հիվանդություն է: Ուսումնասիրելով սիրող մարդկանց ուղեղի կեղևը, հայտնաբերել են, որ կեղևում գոյանում են նեյրոնային կապեր, որոնք առաջացնում են խիստ հույզեր և ապրումներ:

Պարզել են նաև, որ սերը ավելի ուժեղ է լինում բաժանված ժամանակ, երբ սիրողը հեռու է իր ընտրյալից: Ցավոք նրանք եկել են նաև այն ենթադրությանը, որ դա ժամանակավոր բնույթ ունի և հավերժ սեր  հասկացությունը ըստ ավստրիացի գիտնականների սխալ է:

Սերը դրական զգացմունք է, բայց հաճախ նրա կորստից կամ սիրած էակին չհասնելու հետևանքով, սիրող մարդը ընդունակ է հիմարություններ անել, ընդհուպ մինչև ինքնասպանություն:

Սերը նկարագրվում է որպես հիվանդագին վիճակ,որն ունի հետևյալ ախտանիշները.

1.Անընդհատ մտքեր սիրո առարկայի հետ կապված:

2.Սուր, հիվանդագին պահանջներ սիրո օբյեկտի պատասխան սիրո նկատմամբ:

3.Փոխադարձ զգացմունքի դեպքում Էյֆորիայի(երջանկության) զգացողություն:

4.Այնպիսի կենտրոնացում սիրո օբյեկտի վրա,որ մարդը կարող է չնկատել կամ չհետաքրքրվել իր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններից:

5.Ուժեղ կապվածություն դեպի սիրո օբյեկտը:

Հոգեբաններից շատերը պնդում են որ սերը դա երեք տարրերի հավաքածու է կապվածություն, խնամք ու  մտերմություն:

Սերը համեմատվում է ներկապնակի հետ,որտեղ կան հիմնական երեք գույներ` Էրոս, Լուդոս և Ստորգե:

1.Էրոս-սեր դեպի իդեալական մարդը:

2.Լուդոս-սերը որպես խաղ:

3.Ստորգե-սերը որպես ընկերություն:

Այս գույները կարելի է խառնել ու ստանալ 9 գույն:
Օրինակ եթե ներկապնակում խառնենք Էրոսն ու Լուդոսը, ապա կստանանք Մանիա` մոլեգին սեր: Եթե Լուդոսն ու Ստորգեն` կստանանք Պրագման` իրատեսական ու գործնական սեր: Եթե Էրոսն ու Ստորգեն` կստանանք Ագապե` կարեկից ու անձնազոհ սեր:

Հոգեբանները բաժանել են սիրո երկու տեսակ` կարեկցող ու կրքոտ:
Կրքոտ սերը կախված է ուժեղ և անկառավարելի զգացողությունների հետ:Ինչպես նաև կախված է դաստիարակությունից և հանգամանքներից:
Կարեկցող սերը որակապես ուրիշ է:Իդեալական դեպքում կրքոտ սերը դառնում է նաև կարեկցող:
Այսպիսի սերը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և կարելի է անվանել այն սեր-ընկերություն,երբ մարդկանց ուղղակի հաճելի է շփվել միմյանց հետ և ժամանակ անցկացնել:

Աղբյուրը՝ doctors.am



 Պիտակներ
         սեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb