Սերժ Թանկյան. Արցախի անկախության ճանաչումը չափազանց կարևոր է

Իրադարձային 22.10.2020   20:45   89

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին՝ անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմին:

«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը գործ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ. - «Մեզ համար դա պայքար է կյանքի համար»:

Թանկյանն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, ռազմական հանցագործություն:

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ մենք ունենք հիանալի երիտասարդներ, ովքեր կամավոր մեկնում են ռազմաճակատ՝ իրենց ընտանիքները պաշտպանելու համար: Հարկավոր է պատժամիջոցներ կիրառել: Մենք աջակցության կարիք ունենք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չափազանց կարևոր է», - ընդգծել է Սերժ Թանկյանը:


 Պիտակներ
         Սերժ Թանկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb