Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

Իրադարձային 18.01.2021   13:48   66

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա: Այդ մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանը և ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը  հետևել են հունվարի 8-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:

Հուշամրցաշարն այս տարի անցկացվում էր շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում էին պատանիներ և աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, իսկ շրջանային մրցաշարին՝ չորս երկրների 10 շախմատիստ:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb