Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդել են հետաձգել վաղվա դատական նիստը

Օրենքի ուժով 20.05.2020   15:00   550

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան վաղը նշանակված դատական նիստը հետաձգելու համար:

Այս մասին գրառում է արել Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:



 Պիտակներ
         Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon