Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

Օրենքի ուժով 24.03.2020   13:27   256

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դատարան միջնորդություն է ներկայացրել՝ այսօր կայանալիք նիստը հետաձգելու խնդրանքով:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից 500 մլն դրամի հափշտակությունը կազմակերպելու համար:



 Պիտակներ
         Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon