Սերժ Սարգսյան․ «Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է»

Իրադարձային 02.09.2019   10:40   65
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: 

Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:
Համահայկական հոգատարության և սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում և մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր և անվտանգ տեսնելու ցանկությամբ։

Արցախը 28 տարի առաջ իր հաստատուն ուղին ընտրեց և այդ անբեկանելի որոշումը կայացրեց` թիկունքին զգալով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում և աշխարհի բազմաթիվ հայաշատ քաղաքներում բռունցքները վեր պարզած բազմահազար հայորդիների միասնության ուժը:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի:

Այսօր ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել իմ մարտական ընկերներին, այդ թվում` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նախորդ բոլոր ղեկավարներին:

Մեծարգո՛ նախագահ Սահակյան,

Խնդրում եմ իմ շնորհավորանքը փոխանցել նաև Արցախի Ազգային ժողովի նախագահին, պետական նախարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել և այսօր ունեն Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում, բոլոր այն հերոս տղաներին, որ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու արցախցիների իրավունքը: Փառք նրանց և խոնարհում մեր նահատակված հերոսների պայծառ հիշատակի առջև, քանզի միայն իր հերոսներին արժևորող ժողովուրդը կարող է հետագա հաղթանակներ ունենալ:

Այսօր էլ մեր զավակներն են Արցախի պետական սահմանին նույն նվիրումով կատարում իրենց պարտքը` պաշտպանելով իրենց հայրերի ու պապերի կյանքի գնով նվաճված անկախությունը: Աստված զորավիգ և պահապան մեր զավակներին:

Ինչպես տարիներ շարունակ ասել եմ, այսօր ևս ցանկանում եմ կրկնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մեր համազգային տոնի առթիվ մաղթում եմ Արցախին խաղաղություն, կայունություն, բարօրություն և նորանոր հաջողություններ պետականաշինության գործում»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon