Սերբիայում տղամարդը ոստիկանությանը բողոքել է վամպիրներից

Աշխարհ 28.02.2019   23:15   379

Սերբիայի արևելյան Կլադովո քաղաքի մերձակա գյուղի բնակիչը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով պաշտպանել իրեն վամպիրների մշտական գիշերային այցելություններից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բոր քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը։

Պատկառելի տարիքի տղամարդը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, որում մանրամասն նկարագրում է, որ վամպիրներն ավելի քան մեկ ամիս առաջ սկսել են ամեն գիշեր այցելել իրեն, բայց ոչ թե հարձակվելու, այլ «խոսելու» համար։

«Մարդը բողոքում է, որ գիշերը ժամը մեկից երկուսը իր տուն վամպիրներ են գալիս, ուտելիքը ցած են նետում սեղանից, խոսում ու իր հետ քնում են անկողնում մինչև առավոտ։ Քանի որ տղամարդը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, կարծում է, որ վամպիրներն այդ մասին իմացել են և հիմա իրեն էլ չեն անհանգստացնի»,- ճշտել է գործակալության աղբյուրը։

Դունայի ափին Բոր, Կլադովո, Նեգոտին, Կնյաժևաց քաղաքները Արևելյան Սերբիայում հոծ բնակեցված են «վլախներով»՝ ազգություն, որը ազգակից է հարևան ռումինացիներին և խոսում է ռումիներենին մոտ լեզվով։ Այս շրջանն ավանդաբար համարվում է գերբնական ակտիվության կենտրոն, ժողովուրդը հատուկ ուժ է վերագրում տեղի կախարդներին, գոյություն ունի համասերբական «վլախական մոգություն» հասկացությունը։


 Պիտակներ
         հիմար լուրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb