Սերբիայում  ձերբակալել են Պուտինի դեմ մահափորձ ծրագրած գրոհայինի

Աշխարհ 16.01.2019   14:08   303

lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սերբիայում ձերբակալվել է 21-ամյա վահաբական Արմին Ալիբաշիչը, որը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:
Հարձակումը պետք է տեղի ունենար հունվարի 17-ին՝ Պուտինի Բելգրադ կատարելիք այցի ընթացքում:
Ոստիկանությունն Ալիբաշիչին կանգնեցրել է Պոտոկ բնակավայրում: Իրավապահների ուշադրությունը գրավել է նրա ուսապարկը, որում օպտիկական նշանակետով հրացան է հայտնաբերվել:
Երիտասարդի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց՝ ռումբի պատրաստման համար սարքավորումներ, քիմիական նյութեր: Բացի այդ, հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ, քարոզչական նյութեր ու գրականություն:
Հետագա ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՌԴ նախագահը ահաբեկիչների թիրախում է հայտնվել ԻՊ-ին հայտարարած պատերազմի պատճառով:
Ըստ մասնագետների՝ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, միայնակ չի գործել:

 



 Պիտակներ
         մահափորձ, ՌԴ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon