«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրադարձային 14.09.2019   12:49   152
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 13-ին, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ իրենք խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն էին ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի որոշմանը, վերջինս էլ գրավի չափը կիրառել է 20 միլիոն դրամը: 

Փաստաբանը նշեց, որ գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է և իրենք առաջիկայում  կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքներ կտան, փաստաթղթեր կներկայացնենք և կապացուցենք, որ գործն ընդհանրապես քրեական  չէ:

«Գործը ոչ թե քրեական է, այլ քաղաքացիաիրավական և, այդ առումով, իմ պաշտպանյալը շատ կարևոր, առանցքային ցուցմունքներ կտա, նաև փաստաթղթեր կներկայացնենք: Հույս ունեմ, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ քննություն կիրականացնի, քաղաքացիաիրավական հարաբերություններին գնահատական կտա և քրեական գործին վերջ կտրվի»,- ընդգծեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ալեքսան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Սեքյուրիթի դրիմ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon