Սեպտեմբերի 15 ից ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Իրադարձային 10.09.2020   10:00   79

Սեպտեմբերի 15-ից դպրոցներում մեկնարկում է ուսումնական նոր տարին։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանությունն այս ուղղությամբ արդեն սկսել է իրականացնել համապատասխան աշխատանք։

Դպրոցների հարակից տարածքներում թարմացվել են ճանապարհային նշաններն ու գծանշումները։
Ոստիկանության արտաքին ծառայությունները՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները, տարածքային բաժինների ծառայողները դպրոցների հարակից տարածքներում կիրականացնեն ուժեղացված ծառայություն։
«Զգուշացեք՝ երեխաներ են» կարգախոսով ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները կրթական հաստատությունների շրջակայքում կապահովեն հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային անվտանգության և ճանապարհատրանսպորտային կանոնները:

Մաղթում ենք բարի ուսումնական տարի։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb