Սեփական աչքի չոփն ու ուրիշի աչքի գերանը…

Մտորման համար 19.05.2020   21:00   572

Սեփական աչքի չոփն ու ուրիշի աչքի գերանը...

- Ալո, պարոն Ֆինկելմա՞ն:

- Այո, լսում եմ:

- Ձեզ բանկից են անհանգստացնում: Գիտե՞ք, Ձեզ մոտ 500 դոլարի բացասական հաշվեկշիռ է առաջացել:

- Իսկապե՞ս: Իսկ կարո՞ղ եք ասել, թե մեկ շաբաթ առաջ իմ հաշվեկշիռն ինչպիսի՞ն էր:

- Հիմա ասեմ: Պլյուս 500…

- Իսկ երկու շաբաթ առա՞ջ… 
- … պլյուս հազար…

- Իսկ երեք շաբաթ առաջ…

- … հազար հինգ հարյուր… - Եվ ինչ… Դե հիմա ասեք, այդ ընթացքում ես ձեզ երբևէ զանգած կա՞մ…

«Տեսականի» …

Աշակերտներից մեկը դիմում է ռաբբիին.

– Ռեբե, բարեկամները քանի՞ տեսակ են լինում:

- Դատելով իմ կենսափորձից` չորս… Բարեկամներ կան, որոնք նման են ամենօրյա կերակրի, որոնց կարիքը մշտապես զգում ես.. Կան բարեկամներ, որոնք ինձ դեղամիջոց են հիշեցնում: Նրանց փնտրում ես, երբ քեզ վատ ես զգում… Բարեկամներ էլ կան, որ նման են հիվանդության: Նրանք` իրենք են քեզ փնտրում ու գտնում… Եվ վերջապես կան բարեկամներ, ովքեր ինձ օդ են հիշեցնում: Նրանց դու չես տեսնում, բայց նրանք միշտ քեզ հետ են…



 Պիտակներ
         աչքի չոփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon