Սենեկա․ «Լոկ ժամանակն է մերը»

Մտորման համար 01.05.2020   21:00   582

Հատված մեծ փիլիսոփա Սենեկայի «Բարոյական նամակներ Լուցիլիոսին» գրքից

Սենեկան ողջունում է Լուցիլիոսին
Այդպես էլ վարվիր, իմ Լուցիլիոս: Պատերազմիր ինքդ քո հետ քո իսկ օգուտի համար, պահպանիր ու խնայիր ժամանակդ, որը առաջ գողանում էին կամ վերցնում քեզանից, որը զուր էր անցնում:

Ինքդ համոզվիր նրանում, որ ճշմարիտն եմ գրում. ժամանակի մի մասը մեզնից խլում են ուժով, մի մասը' գողանում են, մի մասը' դատարկ տեղն է անցնում:

Բայց ամենից ամոթալին մեր իսկ անփութության մեղքով կորցրած ժամանակն է:

Հապա ուշադիր նայիր. չէ՞ որ կյանքի ամենամեծ մասը մենք ծախսում ենք վատ գործերի վրա, ոչ պակաս շատը' շատ անգործության, ու ամբողջ կյանքը' ոչ այն բաների վրա, որ պետք են:

Ցույց տուր ինձ որևէ մեկին, ով գնահատում է ժամանակը, ով գիտի, թե ինչ արժե օրը, ով հասկանում է, որ մահանում եմ ամեն ժամով: Դժբախտությունն էլ հենց նրանում է, որ մահը մենք տեսնում ենք առջևում, իսկ մեծ նրա մասը մեր թիկունքում է, չէ որ քանի տարի անցնի կյանքից' ամբղոջը պատկանում է մահին:

Վարվիր այդպես, իմ Լուցիլիոս, ինչպես գրում ես, ոչ մի րոպե մի՛ կորցրու: Պահեցիր ձեռքերումդ այս օրը, ավելի քիչ կախված կլինես վաղվա օրից: Քանի դեռ կհետաձգես՝ ողջ կյանքդ կանցնի:

Մեր ամեն ինչը օտար է, Լուցիլիոս, լոկ ժամանակն է մերը: Բնությունը մեզ միայն հոսող ու խուսափող ժամանակն է տվել, սակայն դա էլ ով ուզում է՝ խլում է:

Մահկանացուները հիմար են. ստանալով ինչ-որ անարժեք, էժանագին, գուցե հեշտ փոխհատուցելի մի բան, նրանք իրենք իրենց թույլ են տալիս կշիռ ներկայացնել, իսկ նրանք, ում ժամանակ է հատկացվել, իրենց պարտավորված չեն զգում, չնայած, որ միայն ժամանակն է անփոխհատուցելի և այն չի կարող հատուցել անգամ ամենից շնորհակալ մարդը:
Գուցե դու հարցնես' ես ինչպես եմ վարվում, եթե հանդգնում եմ քեզ խրատել այս ամենը: Ի խորոց սրտե խոստովանում եմ, որպես հաշիվներում մանարախնդիր ծախսող, ես գիտեմ ինչքան եմ վատնել:

Չեմ կաող ասել, թե ոչինչ չեմ կորցնում, բայց կարող եմ ասել՝ ինչքան եմ կորցնում, և ինչու, և ինչպես, և կարող եմ ասել պատճառները իմ աղքատության: Ես բոլորի նման իմ իսկ մեղքով եմ կանգնել աղքատության շեմին. բոլորը ինձ ներում են, ոչ ոք չի օգնում:
Դե ինչ: Կարծում եմ աղքատ չէ նա, ով բավարարվում է և ամենաքիչ մնացուկով իսկ:

Բայց դե դու պահպանիր քո ունեցվածքը հիմա. չէ՞ որ սկսելու իսկը ժամանակն է: Ուշ է խնայող լինել, երբ արդեն ներքևում ես, և բացի այդ այնտեղ ոչ միայն քիչն է, նաև ամենավատը:
Առողջ եղիր:



 Պիտակներ
         Սենեկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb