Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրենի մերժվել է

Իրադարձային 21.01.2019   16:00   246

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական նիստը։

Նիստին հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդանը միջնորդեց, որպեսզի Արթուր Վանեցյանը դատարանում ցուցմունք տա։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ առարկում է միջնորդության դեմ։

Դատավոր Աիդա Դավթյանը որոշեց մերժել այն։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:



 Պիտակներ
         ԱԱԾ տնօրեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon