ՍԴՀԿ-ն վրիպակներ է հայտնաբերել հայոց պատմության դասագրքերում

Իրադարձային 26.01.2019   10:45   269

ՍԴՀԿ «Տխրունի» Ուսանողական-երիտասարդական միությունը hայոց պատմության դասագրքերում զեղծարարություն և կեղծիքներ է գտել։

Նրանց պնդմամբ՝ հայոց պատմության դասագրքերում Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության մասին սխալ տեղեկություններ են տեղ գտել։

Այս հարցով նրանք դիմել են Կրթության և գիտության նախարարություն և սպասում ենք պատասխանի։ ՍԴՀԿ–ում հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքում սխալ են համարում հետևյալ ձևակերպումը.

«1896 թ. Լոնդոնում հրավիրված առաջին համագումարում Հնչակյան կուսակցությունը պառակտվեց սոցիալիստական և ազգային թևերի։ Սոցիալիստական թևը, որը Ավետիս Նազարբեկյանի ղեկավարությամբ փոքրամասնություն կազմեց, պահանջում էր կուսակցության ծրագրի մեջ պահպանել սոցիալիզմի մասին կետը: Անշուշտ, այս ուղղության ներկայացուցիչներն իրավացի էին: Նազարբեկյանի կողմնակիցները հետագայում հիմնականում անդամակցեցին սոցիալ-դեմոկրատական կազմակերպություններին»։

Նրանց պնդմամբ՝ 1896թ-ին տեղի ունեցած դեպքերից հետո Նազարբեկյանի կողմնակիցները ոչ միայն փոքրամասնություն չէին, այլև շարունակեցին մնալ ՍԴՀԿ անդամներ և տվյալ դեպքում հեղինակը շփոթության է մատնում 1900-ականի սկզբում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Նազարբեկյանը իր փոքրաթիվ հետևորդների հետ հեռացվեց կուսակցությունից, իսկ Վերակազմյալ հնչակյանները իրենց գոյությունը դադարեցրին առ հասարակ։

Նաև ՍԴՀԿ-ի շեշտում են՝ սխալ է համարել, թե ՍԴՀԿ-ում երբևէ մերժվել կամ հերքվել է ազգային հարցը, ՍԴՀԿ-ն կազմավորվել և ստեղծվել է հենց ազգային հարցի՝ Հայկական հարցի հիման վրա, ուստի գրվածքը անհիմն է, կարծում ենք այն կարելի էր փոխարինել աւելի ճշգրիտ արտահայտություններով։

«Անշուշտ, այս ուղղության ներկայացուցիչներն իրավացի էին».... Այս տողերի մասին խոսելն անգամ ավելորդ է, գրքի հեղինակն է արդյո՞ք որոշում ինչը կամ ով էր իրավացի, ով ոչ և միաժամանակ զրկում է աշակերտին ինքնուրույն դատողություն ու վերլուծություն անելու հնարավորությունից»,-նշում են նրանք։



 Պիտակներ
         ՍԴՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon