ՍԴ-ը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչեց անվավեր

Հրատապ 04.09.2019   15:35   863
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը.«ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մասնավորապես հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանդրական ու անվավեր։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածներին հակոսող և անվավեր։

Երկրորդ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանդրությանը»։

Երրորդ. Սահմանդրության 179 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ՍԴ երկու սատավորներ ՝ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանն ունեն հատուկ կարծիք, իսկ ՍԴ որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՍԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon