ՍԴ որոշման հիմքում դրվել է նաև Պաշտպանի հատուկ դիրքորոշումը

Իրադարձային 08.11.2019   12:35   182
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ կալանքի և գրավի կիրառության դատական պրակտիկայի շրջանակում։

Պաշտպանը, մասնավորապես, ընդգծել է, որ. 

  • մտահոգիչ են գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ցածր ցուցանիշները,
  • բավարար կենսագործված չեն դատարանների կողմից կալանքի կիրառության դեպքում «ազատության կանխավարկածով» առաջնորդվելու և կալանքը բացառիկ դեպքերում, այսինքն` որպես «վերջին միջոց» կիրառելու սկզբունքները,
  • չկա օրենսդրական ուղղակի պահանջ, համաձայն որի՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով կալանքի հարցը քննարկելուց առաջ պետք է դիտարկվի ավելի մեղմ խափանման միջոցների կիրառության հնարավորությունը,
  • օրենսդրորեն կալանքի իրավաչափության գլխավոր պայմաններից պետք է համարվի դրա կիրառությունը բացառապես այն դեպքում, երբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը,
  • գրավի կիրառման հարցը քննելիս դատարանը պետք է ունենա լայն հայեցողություն որոշելու, թե արդյոք գրավը արդյունավետ միջոց է հետապնդվող նպատակներն իրագործելու նպատակով։ Դատարանը չի կարող օրենսդրորեն կաշկանդված լինել այս հարցում,

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով որպես գրավի կիրառման միակ պայման է դիտարկվում քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը: Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը եզրահանգի, որ գրավը կարող է լինել ենթադրաբար հանցանք կատարած անձի կողմից քրեական գործի վարույթը չխոչընդոտելու գործուն երաշխիք, այսինքն՝ գրավի կիրառմամբ կարելի է անձին զերծ պահել քննությանը խոչընդոտելուց, այնուամենայնիվ, կաշկանդված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ, չի կարող կիրառել գրավ, և փաստորեն անձը պետք է մնա կալանքի տակ՝ ազատությունից կամայական զրկվածի կարգավիճակում։

Արդյունքում, Պաշտպանն արձանագրել է, որ խնդրո առարկա կարգավորումները կարող են վտանգել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական ազատության հիմնարար իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Սահմանադրական դատարանի մոտեցումը, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակվում են իր որոշումներում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՍԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon