ՍԴ նիստերի քվեարկություններին չեմ մասնակցել. Արևիկ Պետրոսյան

Իրադարձային 25.09.2020   13:48   28

Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության իր քվեարկությունը պարզ կլինի իր հարցերին ստացվելիք պատասխաններից հետո: Նա նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, որ հիմա մեկ թեկնածու է` կարող էր ընդհանրապես թեկնածու չլինել, կարող էին լինել մի քանիսը:

Ինչ վերաբերում է նախկինում Սահմանադրական նիստերին իր մասնակցությանը, ապա Արևիկ Պետրոսյանն ասաց, որ ինքը մասնակցություն ունեցել է, բայց քվեարկություններին չի մասնակցել՝ հիմնականում սահմանադրաիրավական բովանդակային փոփոխությունների պատճառով:

«Ամենակարևոր հարցը Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պատասխանատուի՝ Աշոտ Խաչատրյանի գործողությունների իրավաչափությունը ես չեմ ընդունել, քանի որ պարտավոր էր, ըստ իս, Սահմանադրական դատարանի օրենքի մասին օրենքի 18 հոդվածի երրորդ մասի համաձայն՝ հունիս 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացրել գրեթե մեկ ամիս շարունակ, որի պատճառով էլ խնդիրների մեծ մասը առկա է եղել: Ես իր գործողություներն իրավաչափ չեմ համարել, դրա համար քվեարկություններին չեմ մասնակցել»,- ասաց նա:



 Պիտակներ
         Արևիկ Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb