ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննի գրավոր կարգով

Օրենքի ուժով 23.03.2021   13:11   131

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Նշենք, որ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդել էին դիմումը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով նաեւ գործի հասարակական հնչեղությունը։

Միջնորդությանը դեմ արտահայտվեցին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը։

Միջնորդություն ներկայացնող Արեւիկ Պետրոսյանը մատնանշեց ՍԴ աշխատակարգի 67֊րդ կետը, որով գործի քննության ցանկացած փուլում անհրաժեշտության դեպքում կարելի է անցնել բանավոր ընթացակարգի եւ  ՍԴ֊ն ունեցել է նման պրակտիկա, երբ ՄԻՊ֊ի դիմումի մասով քննություն է իրականացրել բանավոր։

ՍԴ նախագահը դեմ արտահայտվելով բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ Պետրոսյանի եւ Թովմասյանի ներակայացրած միջնորդություններին՝ նշեց. «Մեր հասարակության հիշողության մեջ, նաեւ իրավական հանրության մեջ ՍԴ-ի անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ բոլոր պատկերացումները ձեւավորվել են բացառապես ՍԴ-ի կայացրած որոշումների բովանդակության հիմա վրա»։

Դիլանյանն ասաց նաեւ, որ բանավոր ընթացակարգի անցնելու դեպքում գործի քննությունն անհարկի կձգձգվի։

Հիշեցնենք՝ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb