ՍԴ-ն ունի երեք նոր դատավոր

Հրատապ 15.09.2020   13:02   48

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ դատավորի երեք թեկնածուներին էլ ընտրեց ՍԴ դատավորներ:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ՝ Երվանդ Խունդկարյանը  ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայներ և ընտրվել ՍԴ դատավոր:

Արթուր Վաղարշյանը ստացել է 86, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:

Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվել է Սդ դատավոր:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

ՍԴ կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նաև ՍԴ նախագահ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb