ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները. Վճռաբեկ դատարան

Հրատապ 23.05.2019   16:40   789
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատում են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։ Այս մասին հայտնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից:

Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.

ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:

Հիմնական օրենքը ՍԴ-ին վերապահել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու, իսկ վճռաբեկ դատարանին՝ հիմնարար խախտումները վերացնելու, ինչպես նաև օրենքների և նորմատիվ այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունները ապահովելու եղանակով արդարադատություն իրականացնելու առաքելությունը: Սահմանադրական և վճռաբեկ դատատարանների կողմից օրենքների մեկնաբանության գործառութային սահմանները կանխորոշող ելակետային չափանիշը հենց այդ առաքելությունն է:

Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ: Մինչդեռ ՍԴ-ի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անխախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք:

 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon