ՍԴ հայտարարությունը

Քաղաքական 24.06.2020   16:55   205

Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան եւ միջազգային կառույցները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանը։

Հայտարարության մեջ ասված է.

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան եւ միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում եւ որոշումներում առաջնորդվել միայն եւ բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան

Ալվինա Գյուլումյան

Ֆելիքս Թոխյան

Արաիկ Թունյան

Աշոտ Խաչատրյան

Հրանտ Նազարյան

Արեւիկ Պետրոսյան»։



 Պիտակներ
         ՍԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb