Սասուն Խաչատրյանը՝ սկանդալային տեսանյութի մասին

Իրադարձային 26.11.2019   14:40   149
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր պարզաբանել է, թե ինչու համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործը չի հարուցվել խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով:  

«Ըստ նախնական տվյալների, այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010թթ. միջակայքում: Այն ժամանակ 309 պրիմ հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր, հետևաբար մենք շատ մեծ ցանկության դեպքում նույնպես չէինք կարող այդ հոդվածով հարուցել քրեական գործը»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս պահին դեռ չի կարող հաստատել, թե տեսանյութում երևացողները բոլորը ոստիկաններ են:

 

 



 Պիտակներ
         Սկանդալային տեսանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon