Սասուն Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում

Իրադարձային 19.10.2020   13:13   44

Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել է։ Տարածված տեղեկությունները Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց նրա որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը։

Նա հայտնեց, որ Սասուն Միքայելյանը վիրավորվել է մեջքի ու ոտքի հատվածներում։ ԵԿՄ նախագահը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, այս պահին վիրահատվում է։

«Փառք աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրահատությունը շուտով կավարտվի։ Մի խոսքով, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Ա. Պողոսյանը։


 Պիտակներ
         Սասուն Միքայելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb