Սասուն Միքայելյան․ «Մեր զինվորներն առաջին գիծը հազիվ են պահում»

Քաղաքական 16.04.2019   12:14   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր խորհրդարանը քննարկում է ԲՀԿ խմբակցության մշակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը։

Ներկայացնելով օրինագիծը՝  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, մասնավորապես հայտնել է․

«18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այսօր ՊՆ-ն 5 ամիս տևողություն է սահմանել, որից հետո նոր զինվորը մարտական հերթափոխության են անցնում։ Մեր առաջարկությունը հետևյալն է՝ որպեսզի 12 ամիս զինծառայություն անցնելուց հետո պատրաստությունը ձեռք բերելուց հետո, փորձառություն և հմտություններ ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահության»։

Արձագանքելով Էնֆիաջյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշել է. «Սա լուրջ հարց է, որը պետք է քննարկվի, բայց ոչ էս կարգով։ 12 ամիս զինծառայողը որ պատրաստվի՝ նախ մենք երրորդ, չորրորդ գիծ չունենք, հատուկ նշանագիծ չունենք, որ կարողանան ծառայել, ընդհանուր մեր զինվորները, չեմ ուզում բացահայտ ասեմ՝ առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում։

Էսօր հարցին կարելի է մոտեցում տալ, քննարկում լինի, բայց երկրորդ երրորդ, չորրորդ գիծ չկա ու պլյուս դրան ես խորհրդային բանակում որ ծառայել եմ, ընդամենը մեր պատրաստության մարտական գործողությունները մի ամիս է տևել, ո՞նց կարող է զինծառայողը 12 ամիս պատրաստվել նոր դուրս գալ առաջին գիծ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սասուն Միքայելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon