«Սասնա Ծռերը» ժամը 15։00-ին հանրահավաք կանի

Քաղաքական 26.02.2021   12:27   75

«Սասնա Ծռեր» կուսակցության Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքական ուժը ժամը 15։00-ին հանրահավաք է անելու։

«Բոլոր մտահոգ ազգային ուժերին, շրջանակներին և անհատ գործիչներին հրավիրում եմ մասնակցելու մեր այսօրվա հանրահավաքին։

Ակնկալում ենք լսելու ձեր խոսքը հանրահավաքի հարթակից՝ միասնաբար ժողովրդին համախմբելու և ստեղծված փակուղային իրավիճակից երկիրը հանելու նպատակով»,-նշվում է հայտարարությունում։

Նշենք, որ ժամը 13։00-ին Ազգային ժողովի մոտ հանրահավաք է անելու նաև «Հայրենիքի փրկություն շարժումը»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb