«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց

Օրենքի ուժով 23.01.2019   13:37   374

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց։ Պատճառը՝տուժողներից երկուսի բացակայությունն էր։
Մինչ այդ, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց նրան հնարավորություն տալ մասնակցելու դատական նիստին: Բարսեղյանը նախորդ նիստին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար հեռացվել էր նիստերի դահլիճից: Չնայած մեղադրողը առարկեց, դատարանը որոշեց Բարսեղյանին նիստին մասնակցելու հնարավորություն տալ:
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
 



 Պիտակներ
         «Սասնա ծռեր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb