«Սասնա ծռեր»-ը սատարում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին

Իրադարձային 26.08.2019   11:35   116
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Սասնա ծռեր» կուսակցությունը 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում սատարում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» Արցախյան Կուսակցության Քարտուղարությունը։

«Գրիգորի Սահակյանն առանձնանում է իր անցած ճանապարհով եւ ներշնչած վստահությամբ: Նա գրեթե պատանեկան տարիքից մասնակցել է Արցախի ազատագրական պատերազմին, այնուհետեւ դարձել է հմուտ զինվորական ու հրամանատար:

Ապրիլյան քառօրյայի ընթացքում ամբողջ որակով դրսեւորվեցին նրա հրամանատարական-կազմակերպչական տաղանդը և ազգային-քաղաքական սկզբունքայնությունն ու նախաձեռնողականությունը: Այնպիսի պայմաններում, երբ Երեւանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեղմ ասած, ոչ միայն իր դերը չէր կատարում, այլեւ անուղղակի կերպով խանգարում էր հակառակորդին արժանի հակահարված հասցնելու քայլերը, Գրիգորի Սահակյանն իր հրամանատարությամբ գործող Արցախի ՊԲ լավագույն զորամասերից մեկը նախականխիչ հրետանային հարվածներով ծանր վնասներ պատճառեց հակառակորդին եւ կենտրոնական ուղղությամբ կասեցրեց նրա առաջխաղացումը՝ ըստ էության որոշիչ դեր խաղալով ադրբեջանական հարձակումը ձախողելու հարցում:

Այսօր արդեն քաղաքացիական կյանքի անցած Գրիգորի Սահակյանը շատ լավ գիտի Ստեփանակերտը և ամբողջ Արցախը, նրանց պրոբլեմները, ունի այդ պրոբլեմների լուծման արդյունավետ ռազմավարական մոտեցումներ, վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը, փորձով իրեն արդարացրած գերազանց կազմակերպիչ է, լավ ղեկավար ու թիմային աշխատող, ուստի այս ամենի շնորհիվ արժանի է ստանձնելու Ստեփանակերտի ղեկը: Սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գրիգորի Սահակյանին սատարելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ռեսուրսով, իսկ ստեփանակերտցիներին կոչ ենք անում իրենց ձայնը տալ նրան եւ համախմբվել նրա արդյունավետ ծրագրերի շուրջ»,–ասված է հայտարարության մեջ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ստեփանակերտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon