«Սասնա ծռեր»-ը կոչ են անում չեղարկել Մարտի 1-ի երթը

Քաղաքական 26.02.2021   13:05   775

Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության. «Սասնա Ծռեր» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով չեղարկել մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձենած երթը։

Հայտարարության մեջ ասված է.

«Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ: 

Առհասարակ՝ անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը:

Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել»։


 Պիտակներ
         «Սասնա ծռեր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb