«Սասնա Ծռեր»․ «Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է»

Իրադարձային 15.08.2019   11:57   70
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Սասնա Ծռեր»  կուսակցությունը  հայտարարություն է տարածել  Ամուլսարի հանքի շահագործման հարցի վերաբերյալ, որում ասված է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: 
Ազգադավ և ոճրագործ ռեժիմից ժառանգած օլիգոպոլ տնտեսությունը, բնության գիշատչական շահագործումը և դրանք արդարացնող աճպարարությունը մնում են որպես քաղաքական կամքի բացակայության ու ռազմավարական կառավարման անկարողության պայմաններում ամեն գնով նախկին համակարգը և նրա նկատմամբ կառավարումը պահպանելու միջոցներ:

Գործող իշխանությունը նշված տրամաբանությամբ է մոտենում նաև Ամուլսարի հանքի շահագործման հարցին՝ շարունակելով առօրյա խնդիրները լուծել ապագան խորտակելու հաշվին և ապագայի համար անլուծելի խնդիրներ առաջացնելու գնով:

Ինչպես և նախորդ ռեժիմը, գործող իշխանությունը ևս անտեսում է ազդակիր համայնքների ձայնը, մասնագետների ահազանգները և նույնիսկ իր իսկ պատվերով կատարված փորձաքննության մատնանշած ակնհայտ ռիսկերն ու հավանական անդառնալի հետևանքները:

Խիստ մտահոգիչ է, որ ներկայիս կառավարությունը ջանք չի խնայում օֆշորային կասկածելի ծագում ունեցող ընկերությանն Ամուլսարի շահագործման լիցենզիա տալու կոռուպցիոն մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց ու կազմակերպություններին բացահայտելու հարցում իր հանցավոր անգործությունը և հանքարդյունաբերությանն այլընտրանք գտնելու ցանկության բացակայությունը թաքցնելու և դրանք միջազգային դատարանում պարտվելու ու մեծ տուգանքներ վճարելու կեղծ սպառնալիքի հեռանկարով արդարացնելու համար:

Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը: Տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունն այլընտրանք չունի: Հակառակ պարագայում երկիրը կվերածվի թունավոր անապատի:

Հանքարդյունաբերության հրեշավոր երախից երկիրն ու տնտեսությունը հանելու գերակայությունները, մասնավորապես, պետք է լինեն.
նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործման բացառումը, բնապահպանական միջազգային բարձր նորմերի ու չափանիշների ընդունումը և դրանց համապատասխան առկա հանքարդյունաբերության գույքագրումը, օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերության դադարեցումը, աստիճանաբար մնացյալ հանքարդյունաբերության սահմանափակումը և դրա տնտեսական արդյունքի էական մեծացումը՝ ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն:

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կոչ ենք անում չանտեսել ազգի և պետության ռազմավարական ապագան իրական վտանգի չենթարկելու վերաբերյալ բոլոր ողջամիտ ու հիմնավոր զգուշացումները, ազդակիր համայնքների կամքը և նախկինների նման տնտեսության հիմքում չդնել գիշատչական հանքարդյունաբերությունը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սասնա Ծռեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon