Սառույցների հալվելը կարող է եղանակային պայմանների արտակարգ փոփոխություններ առաջացնել

Science News 22.05.2020   23:15   928

Սառույցների հալվելը կարող է եղանակային պայմանների արտակարգ փոփոխություններ առաջացնել և ողջ աշխարհում ջերմաստիճանի անկանխատեսելի վայրիվերումներ հրահրել՝ կարծում են կանադական Մակգիլլա համալսարանի գիտնականները՝ տեղեկացնում է EurekAlert-ը։

Հետազոտողները կլիմայի փոփոխության սցենարները կազմել են՝ ելնելով պետությունների և միջազգային կազմակերպությունների ընթացիկ կլիմայական քաղաքականությունից։ Ենթադրվում է, որ Արկտիկայում և Անտարկտիդայում սառույցների մակերեսը կկրճատվի, ինչը 2100թ․ կհանգեցնի ջերմաստիճանի փոփոխությունների և օվկիանոսներում ջրի հոսքերի շրջանառության։

«Ընթացիկ մոդելի շրջանակներում մենք շարժվում ենք դեպի 3-4-ով ջերմաստիճանի բարձրացում՝ համեմատած մինչինդուստրիալ ժամանակաշրջանի հետ, որի հետևանքով Գրենլանդիայից և Անտարկտիդայի սառցե վահանից օվկիանոս կընկնի հալոցքի ջրի մեծ ծավալ։ Իրադարձությունների զարգացման մեր սցենարում դա կհանգեցնի ծովային հոսանքների խախտման և ջերմաստիճանի փոփոխության»,- նշել է հետազոտությունների առաջատար հեղինակ, Անտարկտիդայի ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Նիկ Գոլեջը։

Համաձայն այդ մոդելի, սառույցների հալման արդյունքը հավասարաչափ չի լինի։ Այսպես, հալոցքից առաջացած ջրի ներհոսքը Գոլֆստրիմ կթուլացնի նրա հոսանքը, ինչը կբարձրացնի ջերմաստիճանն Արկտիկայում, Կանադայի արևելքում և Կենտրոնական Ամերիկայում, այն դեպքում, որ Եվրոպայի հյուսիս-արևմուտքում, ընդհակառակը, կցրտի։



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon