Սարկոզիին կրկին կդատեն

Աշխարհ 02.10.2019   20:51   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարան նոր դատաքննություն է ուղարկել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման համար, գրում է euronews-ը։

Խոսքը գնում է 2012թ.-ին նրա նախագահական ընտրարշավի մասին, որը կազմակերպել էր Bigmalion PR գործակալությունը: Ըստ քննիչների, Սարկոզին այն ժամանակ գերազանցել էր ծախսերի վերին սահմանը 20 միլիոն եվրոյով՝ չնայած գանձապահի նախազգուշացումներին: Նախկին նախագահին սպառնում է մինչև մեկ տարի ազատազրկում և 3,750 եվրո տուգանք:

Նրա պաշտպանությունը ձգտում էր գործը փակել այն հիմքով, որ անհնար է երկու անգամ դատել նույն հանցագործության համար, քանի որ Սահմանադրական խորհուրդը 2013թ.-ին նրան պարտավորեցրել է փոխհատուցել նախընտրական քարոզչության գերազանցված ծախսերը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սարկոզի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon