Սաուդյան Արաբիայում կտրուկ նվազել են թուրքական ապրանքների ներկրման ծավալները

Աշխարհ 25.02.2021   11:16   58

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա:

Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում ամենացածր ցուցանիշն գրանցվել է 2020թ. դեկտեմբերին 

Նշվում է, որ եթե 2020թ. նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194 մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 13.49մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր: 

Սաուդյան Արաբիան նախկինում հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը տարեկան հասնում էր 3 միլարդ դոլարի։


 Պիտակներ
         թուրքական ապրանքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb