Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

Աշխարհ 14.10.2020   10:30   81

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները:

Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել  այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:

 Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակումը, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքները,- ապա հեգնանքով ավելացրել. - կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»: 

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանն այդ թեմայով նույնպես գրառում է արել Twitter-ում:

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի և սպառողի պարտականությունն է»։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում շաբաթներ առաջ նույնպես հայտարարվել էր թուրքական ապրանքների բոյկոտ:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         թուրքական ապրանքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb