Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թուրքիայում տուն գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել դրանք

Աշխարհ 15.10.2020   23:05   30

Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը շարունակում է տնտեսական նոր դրսևորումներ ստանալ:

Թուրքական ապրանքները բոյկոտելուց հետո այժմ էլ արաբական  ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կոչ է արել Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին վաճառել այդ գույքերը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ արաբական երկրի ղեկավարությունը անձամբ է զանգահարում Թուրքիայում տներ գնած իր քաղաքացիներին ու հորդորում վաճառել դրանք: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) կազմում են սաուդացիները:

Նշվում է, որ Սաուդյան Արբիայի ներքին հետախուզության ծառայությունը սկսել է վերահսկել դեպի արտասահման դրամական փոխանցումները և տուգանքներ է նշանակել դեպի Թուրքիա 100 հազար դոլարից ավել փոխանցումներ անողների նկատմամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ սաուդական գլխավոր հետախուզության վարչությունը ճնշումներ է գործադրում Թուրքիայի հետ առևտրական հարաբերություններ ունեցող իր գործարարների վրա՝ ստիպելով հրաժարվել դրանից: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սաուդյան Արաբիայի արքայազններից Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը էր հորդորել բոյկոտել թուրքական ապրանքները:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Սաուդյան Արաբիայի թագաժառանգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb