Սաուդյան Արաբիան կրկին կբացի Կատարի հետ ցամաքային և ծովային սահմանները
Քուվեյթը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան բացում է Կատարի հետ ցամաքային և ծովային սահմանները երկարատեւ վեճից հետո, որի հետեւանքով վատթարացել էին Կատարի հարաբերությունները Պարսից ծոցի մի շարք երկրների հետ, փոխանցում է BBC-ն:
Այս քայլը ձեռնարկվել է Սաուդյան Արաբիայում կայանալիք Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին ընդառաջ:
Դրա ավարտին համաձայնագիր է ստորագրվելու, ինչի շնորհիվ դադարեցվելու է Պարսից ծոցի երկրների միջև պառակտումը:
Կատարին սահմանակից երկրներ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը Կատարի դեմ 3,5 տարով դիվանագիտական ու տնտեսական էմբարգո էին սահմանել՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար:
Կատարը բոլոր մեղադրանքները հերքում է:
3,5 տարի շարունակվող շրջափակումը շուրջ խնդիրներ է առաջացրել Կատարի տնտեսության համար։
Նմանատիպ նյութեր