Սանկտ-Պետերբուրգի կենդանի թիթեռների թանգարանը

Art News 17.05.2020   22:30   1725

Սանկտ Պետերբուրգի կենդանի թիթեռների թանգարանում ցուցանմուշները երբեք իրենց տեղերում չեն: Բանն այն է, որ թանգարանում ցուցադրվում են կենդանի թիթեռներ, և բնական է, որ նրանք միշտ շարժման մեջ են:

Թանգարանն իր մեջ 2 ինտերակտիվ տարածություն է ընդգրկում՝ Արևադարձային գոտին (թիթեռների թանգարան-այգի) ու Ուսուցողական գոտին (ներառում է մինի-էկզոտարիումն ու ֆլորարիումը)։

Թիթեռների թանգարան-այգում + 28 աստիճան տաքությամբ և մինչև 70% օդի խոնավությամբ արևադարձային կլիմա է: Բացի թիթեռներից այստեղ նաև Ավստրալիայից բերված գեղեցիկ թռչուններ կան, իսկ արհեստական գետակներում ձկներ են լողում։ Ցուցահանդեսը զարդարում են նաև ջրվեժն ու բնական բույսերը։

Ուսուցողական զոնայում էկզոտիկ կենդանիներ են։

Թանգարանում կարելի է կերակրել թիթեռներին ու ամեն առավոտ՝ 11։30-ին և երեկոյան՝ 18։30-ին, դիտել շերամից թիթեռների դուրս գալն ու նրանց առաջին թռիչքը։ 

Թանգարանը նաև թիթեռների վաճառք է իրականացնում:

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon