Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը

Աշխարհ 24.12.2020   15:06   49

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հինգշաբթի ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական օրենսդրության համաձայն՝ Մոլդովայի նախագահը պաշտոնը ստանձնում է երդմնակալության պահից:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Հանրապետության պալատում:

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին: ԿԸՀ տվյալներով՝ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության թեկնածու Սանդուն ստացել էր ձայների 57,75 տոկոսը:


 Պիտակներ
         Սանդու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb