Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան

Աշխարհ 06.11.2020   15:40   60

Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը

«Քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»,-ասված է հայտարարությունում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը:

Արցախի անկախության մասին ճանաչման բանաձևեր են ընդունել, ինչպես նաև իրենց համերաշխությունն են հայտնել Իտալիայի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներ:


 Պիտակներ
         Սան Սեբաստիան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb